think twice, code once

Զարգացրու քո կյանքը

Մենք կառուցում ենք վեբ և բջջային հավելավածներ, որոնք դարձնում են ձեր կյանքն առավել հարմարավետ։ 

Մեր մասին Մեր ծառայությունները

Մեր նպատակը

Մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայությունններ, որոնք կհամապատասխանեն ձեր պահանջներին, ինչպես նաև ստեղծել այնպիսի ծրագիր, որի օգտագործումը դյուրին և հաճելի կլինի ձեզ համար։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան ստեղծել մի բան, որը կբարդացնի պատվիրատուի առօրյան, թեկուզ չնչին չափով։ Մենք չենք մոռանում նաև աշխատանքային գործընթացը առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնելու մասին։ Տարիների ընթացքում մենք ստեղծել ենք ծրագրային այնպիսի լուծումներ, որոնք հեշտացնում են պատվիրատուի առօրյան և բիզնեսի կառավարումը, և իհարկե այդ ամենը մի փոքր համեմել ենք հումորով։

Ավելին մեր մասին

Ինչու հենց մեզ

Միգուցե ինքներդ Ձեզ ասում եք․
- հմ, մեկ այլ ձանձրալի ընկերություն, որը մատուցում է այն նույն ծառայությունները, որոնք մատուցում են այդ բոլոր «ստեղծագործ» ընկերությունները․․․
Թույլ տվեք մեզ գողանալ մի փոքր հատված Ձեր թանկագին ժամանակից և Դուք կփոխեք Ձեր միտքը։

Որակ

Առաջին բանը, որը ինքներս մեզ չենք ների, դա ցածրորակ արտադրանք տրամադրելն է։ Այսինքն, Դուք կարող եք հարցնել քեռի Գուգլին, թե այս թիմը երբևիցե ունեցե՞լ է այնպիսի հաճախորդ, որը դժգոհություն է հայտնել, և շարունակեք փնտրել «Այո»-ի նման որևէ արդյունք․․․

Արդյունավետություն

Արդյունավետության մեր սահմանումն է ժամանակին տրամադրել պահանջվող առաջադրանքների արդյունքները։ Մենք մշտապես ջանք չենք խնայում հնարավորինս կատարյալ արդյունքներ ցուցաբերելու, և համապատասխան ժամանակահատվածում բարձ որակ ապահովելու համար։

Զվարճանք

Եթե կարծում եք, որ աշխատանքային օրը ոչ մի հետաքրքիր բան չի ներառում իր մեջ կամ պարզապես ձանձրալի է, ապա հանրավոր է, որ Դուք համապատասխան թիմում չեք աշխատում, այնպես չէ՞։

Դառնալ Թիսիօ-ի մի մասնիկը

Նորություններ

Բաժանորդագրվեք և տեղեկացեք մեր նորությունների, միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին։
Email Adress

Մատուցվող ծառայություններ

Մենք փորձառու ենք ծրագրային նախագծման գրեթե բոլոր ոլորտներում։ Տարիների ընթացքում աշխատել ենք տարբեր հարթակների, շրջանակների, գրադարանների և տեխնոլոգիաների հիման վրա և տվել ենք անհատական լուծումներ`պատվիրատուի պահանջներին համապատասխան:

Ծրագրային նախագծում
UI/UX դիզայն
seo եվ մարքեթինգ

Ծրագրային նախագծում

Մեր ստեղծագործ թիմը ստեղծել է բազմաթիվ ծրագրեր ինչպես վեբ, այնպես էլ բջջային հարթակների համար, գրեթե բոլոր օգտագործման տիրույթները, որոնք դուք կարող եք երևակայել։

Հավելվածների մշակում

Բջջային հավելվածները շատ կարևոր դեր են խաղում մեր առօրյա կյանքում, լինի դա տաքսի, սնունդ կամ խմիչք պատվիրելու, հագուստի գնումներ կատարելու կամ հյուրանոցում ամրագրում կատարելու հավելված։ Մենք այնքան շատ ենք օգտագործում բջջային ծառայություններ, որ նույնիսկ մեզանից մի քանիսը այդպիսի ծառայություններից չօգտվելը անհնար է համարում։

Վեբ ծրագրավորում

Վեբ ծրագրերը մշտապես եղել են տեղեկատվական տեխնոլոգիաների «սիրտը»։ Ոչ մի բջջային հավելված, որը մեծաքանակ տեղեկատվություն է տեղափոխում, առանց վեբ սերվերի ինտեգրման և API-ների չի կարող գոյություն ունենալ։ Մենք կարող ենք ձեզ համար պատրաստել ցանակացած տեսակի վեբ-կայք, վեբ ծառայություն կամ հավելված, որոնք խթան կհանդիսանան ձեր բիզնեսի արտադրողականության համար։

development

UI/UX դիզայն

Ոչ մի սպառող չի օգտագործի ծրագրային ապահովումը եթե հավելվածը չունի գեղեցիկ ինտերֆեյս։ Շատ դեպքերում պրոֆեսիոնալ դիզայն ունեցող հավելվածները իրենց հակառակորդներին կարող են գերազանցել միայն ավելի լավ դիզայն ունենալու շնորհիվ։

Վեբ Դիզայն

Եթե ցանկանում եք ստեղծել հավելված կամ կայք, առաջնայինը հավանաբար դիզայն ունենալը կլինի։ Լավ կառուցված դիզայն ունենալը կօգնի ապագայում ավելի արդյունավետ և հաճելի զարգացում ապահովել հավելվածին։

front-end մշակում

Հիանալի դիզայն կառուցելու վրա գործադրված բոլոր ջանքերն ու ռեսուրսները կարող են փչանալ սարսափելի front-end մշակման պատճառով։ Front-end ծրագրավորողը պետք է կյանքի կոչի դիզայների կողմից տրամադրված մոդելը։

full responsive design

Արդեն մի քանի տարի է, ինչ լիարժեք responsive design-ը դարձել է առավել պահանջված ծառայություն։ Ոչ մի պրոֆեսիոնալ վեբ-հավելաված կամ վեբ-կայք հաջողված չի լինի եթե այն հարմարավետ չէ օգտագործման համար։ Մեր դիզայներների և ծրագրավորողների առաքելությունն է ապահովել լիարժեք respionsive UI.

design

seo եվ մարքեթինգ

Ո՞ր բիզնեսը կարող է հաջողված լինել առանց համապատասխան մարքեթինգի։ Եթե Ձեզ օգնութուն է անհրաժեշտ Ձեր ծառայությունների գովազդման ճիշտ ռազմավարութուն գտնելու նպատակով, ապա ծանոթացեք մեր՝ վաճառքի ստեղծագործ մասնագետներին։

seo եվ գովազդ

Ցանկանու՞մ եք առաջ մղել Ձեր կայքը և հասցնել այն գագաթնակետին։ Մեր մարքեթինգային թիմը կարող է պլանավորել վաճառքի հզոր քարոզարշավ՝ Ձեր պահանջներին համապատասխան։

Բրենդինգ

Անհրաժե՞շտ է ստեղծագործական գաղափար Ձեր նոր և ընթացիկ բիզնեսի համար, կամ նոր շունչ հաղորդել նրան։ Մենք կարող ենք օգնել՝ ձեր ընթացիկ բիզնեսի վերաբրենդավորման միջոցով, կամ հանդես գալ յուրօրինակ մտքերով, որոնք կներգրավեն Ձեր հաճախորդներին։

Բովանդակային գրառում

Անհրաժե՞շտ է գրել յուրօրինակ տեքստեր Ձեր բլոգի կամ պրոֆեսիոնալ վեբ-կայքի համար։ Մենք աշխատում ենք բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր սիրով կօգնեն Ձեզ։

marketing

Ծրագրային լուծումներ

Ոլորտները, որոնցում մենք մասնագիտացված ենք, ընդլայնվում են սկսած միաէջ կայքերից մինչև անգամ բազմահարթակ ծրագրերի ստեղծում։

ՄԻԱԷՋ ՎԵԲ-ԿԱՅՔԵՐ

Եթե ցանկանում եք ունենալ  միաէջ արագ ներբեռնվող վեբ-կայք, ապա մենք կարող ենք օգնել Ձեզ։ Մենք կարող ենք ստեղծել այն CMS կիրառելով, կամ անհատական հավելվածով։

ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Մենք ունենք բջջային ծրագրավորման մասնագետներ, ովքեր կարող են ստեղծել ցանկացած տեսակի IOS/Android հավելված՝ անկախ բարդությունից։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Մենք փորձառու ենք Էլեկտրոնային առևտրի հավելվածներ մշակելու գործում՝ կիրառելով  Magento և WooCommerce շրջանակներ, կամ պարզապես 0-ից սկսելով։

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ

Եթե ցանկանում եք դուրս գալ կաղապարներից, մենք կարող ենք ստեղծել ցանկացած հավելված՝ օգտագործելով առանձին կամ շրջանակներ, ինչպես Laravel-ը և Yii-ն։

API ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Անհրաժեշտ է ներկայացնել տվյալները Ձեր առկա հավելվածի՞ց։ Մենք կարող ենք ստեղծել ցանկացած տեսակի API, որը կհամապատասխանի Ձեր պահանջներին։

ԲԼՈԳՆԵՐ ԵՎ ՖՈՐՈՒՄՆԵՐ

Ամենատարածված ասպեկտները վեբում, որոնք առանց համացանցի չեին կարող գոյություն ունենալ, բլոգները և ֆորումներն են։ Երկուսի դեպքում էլ կաորղ ենք ստեղծել։

ՄՇԱԿՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որը կարող է հաջողություններ բերել ձեզ, բայց չգիտեք թե որտեղից սկսել, մենք պատրաստ ենք ձեզ օգնել։

Ներածություն
ԴԻԶԱՅՆ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ
Հիմքի նախագծում
Փորձարկում և թողարկում
ԳՈՀ ՀԱՃԱԽՈՐԴ
Առաջին քայլերը

Մինչ ոմանք կարող են վիճել թե որն է եղել սկզբում, հավը թե՞ ձուն, միգուցե բոլորը համաձայնեն, որ յուրաքանչյուր հաջողակ բիզնես պահանջում է գաղափար, ինչպես բույսը հատիկ է պահանջում աճելու համար։

Քո գաղափարը

Ունենալ մեծ գաղափար բայց չունենալ դա իրականացնելու փորձ, կարող է տհաճություն պատճառել, որը միայն քչերն են կարողանում լուծել։

Մեր օգնությունը
Այս ոլորտում բավարար փորձ ունեցող գործընկերոջ հետ հեշտությամբ կարող եք սկսել Ձեր բիզնեսը։ Մենք կարող ենք օգնել Ձեզ ճիշտ որոշումներ կայացնել թե ինչպես սկսել Ձեր երազանքների բիզնեսը, կազմակերպել բոլոր ասպեկտները սկսած մեկնարկային փուլից, աջակցել որքան անհրաժեշտ է։
ԲՐԵՆԴԻՆԳ
Ծրագրային ապահովման կամ հավելվածի համար անհրաժեշտ դոկումենտացիա կամ տեխնիկական պահանջներ ունենալուց հետո սովորաբար հաջորդ քայլը համապատասխան դիզայն ստեղծելն է, ներառյալ լոգոն և դիզայնը, որը անհրաժեշտ է հավելվածը մշակելու համար։
ԲՐԵՆԴԻՆԳ
Հաջողված հավելված ունենալու ամենակարևոր փուլերից մեկը լավ պատրաստված դիզայնն ու ինտերֆեյսն են, որոնք կտպավորեն օգտատերերին։ Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափար, բայց ունեք թերի նկարագրություն, ապա հավանաբար կկորցնեք մարդկանց հետաքրքրությունը։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԴԻԶԱՅՆԸ
Լավ համակարգված տվյալների բազա ունենալը ծրագրային ապահովման հաջողված լինելու գրավականներից մեկն է։ Տվյալների բազայի ստեղծման ժամանակ հարկավոր է կանխատեսել թե ինչպես կարող է այն ընդլայնվել։ Տվյալների բազայի մասնագետը պետք է ստեղծի օպտիմալ սխեմա և կազմի յուրաքանչյուր աղյուսակը, որպեսզի կարողանա կարգավորել տվյալների ցանկացած ծավալ՝ առանց առցանց լինելու։
back-end մշակում
Վերոնշյալ բոլոր փուլերով էլ սկսվում է իրական ծրագրային մշակումը։ Վեբ և բջջային հավելվածը իրենից ներկայացնում է ծրագրային լուծումների «սիրտը», քանի որ այն համատեղում է բոլոր հատվածները և ղեկավարում դրանք միաժամանակ։
api մշակում
Եթե պահանջվող լուծումը բջջային հավելված է․ ապա առաջ է գալիս հավելվածի մեկ այլ գլխավոր հատված՝ API մշակում։ API-ն անհրաժեշտ տեղեկատվությունը պահպանում է սերվերում, կարգավորում է բոլոր օգտատերերի գործողությունները և ապահովում հետադարձ կապ։ Բջջային հավելվածի դեպքում բիզնես մոդելի բոլոր հնարավորությունները կատարվում են API-ի միջոցով։
testing & deployment
Անշուշտ որևէ հավելված չի կարող թողարկվել առանց սխալների առաջին իսկ փորձից։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք ավելի շատ ժամանակ տրամադրել փորձարկմանն ու որակի ապահովմանը։
Բետա թողարկում
Հնարավոր սխալների նկատառումներով հավելվածը փորձարկելուց հետո հավելվածը գնում է դեպի «բետա» թողարկում։ Այս ժամանակահատվածում մի քանիսը կարող են անվճար փորձարկել և կիրառել հավելվածը։
ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ
Իրական օգտատերերի կարծիքները ստանալուց հետո ի հայտ են գալիս մի շարք սխալներ և անսարքություններ, որոնք ուշադրություն են պահանջում։ Այս ամենը սովորաբար տևում է 2 շաբաթից մինչև 3 ամիս
ԱՐՏԱԴՐԱՆՔ
Մանրակրկիտ ուսումնասիրությունից և փորձարկումից հետո կայքը սկսում է աշխատել  և մշակման գործընթացը ավարտվում է։
ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Հավելվածի հաջողությամբ մեկնարկից և հաճախորդի հաստատումից հետո մշակման գործընթացը ավարտվում է, եթե այլ բան չի պահանջվում։
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ
Եթե հաճախորդը շարունակական աջակցության կարիք ունենա մենք ուրախ կլինենք աջակցել այնքան ինչքան որ անհրաժեշտ կլինի։
 
ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Անշուշտ նախագծի ավարտից հետո մենք հասանելի ենք և մշտապես ուրախ ենք լսել Ձեր նոր նախագծերի և հետագա համագործակցության վերաբերյալ։

Լսիր մեր հաճախորդներից

Այն հիմունքը, որի վրա վրա հիմնված է կազմակերպության բարօրությունը, գոհ հաճախորդներ ունենալն է։ Ահա մեր հաճախորդների կողմից ներկայացված բազմաթիվ բնութագրերից մի քանիսը։

ԹիՍիՕ թիմի ծրագրավորողները ուշադիր են ամեն մի մանրուքի նկատմամբ։ Նրանք մեզ հետ աշխատել են շատ երկար ժամանակ։ Նրանք հասկանում են պահանջները, պատրաստ են տրամադրել իրենց կարծիքները խնդիրները լուծելու վերաբերյալ, մեծ ջանքեր են գործադրում: Դուք չեք փոշմանի նրանց վարձելով: Հիանալի աշխատանք էր ԹիՍիՕ՜։

Մարկուս Բրնեստրոմ, Ծրագրի ղեկավար

ԹիՍիՕ թիմը ապշեցուցի՜չ է։ Ես սեղմ վերջնաժամկետ ունեի և նրանք նույնիսկ անտեսում էին քնելը՝ ինձ օգնելու համար։ Այժմ նրանք աշխատում են իմ ընկերության հետ՝ մի քանի նախագծերի շրջանակներում։ Մենք պլանավորել ենք շարունակել մեր աշխատանքը ԹիՍիՕ-ի հետ երկար ժամանակ։ Անշուշտ խորհուրդ եմ տալիս։

Սքոթթ Զորի, TVDB ծրագրի ղեկավար

Մենք շատ ուրախ ենք ԹիՍիՕ-ի կատարած աշխատանքի և այդ ամենի նկատմամբ նրանց մասնագիտական վերաբերմունքի համար։ Նրանց հաղորդակցումը և օպերատիվությունը շատ արագ էր, հմտությունները՝ հզոր։ Մենք շատ ուրախ ենք, որ աջակցություն ունեցանք ԹիՍիՕ թիմ-ի անդամների կողմից։ Շնորհակալ ենք ձեր աշխատասիրության և ինտելեկտո...

Անդրե Սկելջբրեդ, տեխնիկական ղեկավար Greentrack ընկերությունում

Այն դեպքերում, երբ աշխատանքը վեր էր իրենց կարողություններից, նրանք գալիս էին ընդառաջ և մենք հիանալի աշխատեցինք միասին որպես թիմ։ ԹիՍիՕ-ն օգնեց ինձ հասկանալ, որ հաճախորդը չպետք է ծրագրի ղեկավարի կամ փաստաթուղթը գրողի դեր խաղա։ Հաճախորդը ունի գաղափար և ծրագրավորողները կարող են մեխանիզմ ստեղծել այդ գաղ...

Ալեն ԷՄ Ջեյ, Dashlytics-ի հիմնադիր տնօրեն

Մեկ բառ․ Շնորհակալությու՜ն։ Շատ հմուտ և արդյունավետ։ Միշտ առցանց, միշտ օպերատիվ։ Անշուշտ նորից կաշխատենք ԹիՍիՕ թիմի հետ։

Արմեն Մարտիրոսյան, SEO և ինտերնետային մարքեթինգի փորձագետ

Շատ հաճելի էր աշխատել ԹիՍիՕ-ի հետ։ Ես վայելում եմ մեր աշխատանքային գործընթացի այս 2 տարիները և անշուշտ կշարունակեմ այն։ Հաջողությամբ ավարտել ենք 4 նախագիծ։ Բոլոր նրանց ովքեր փնտրում են արդյունավետ, պատասխանատու և վստահելի ծրգրավորողների թիմ, խորհուրդ եմ տալիս աշխատել ԹիՍիՕ-ի հետ։ Լավագու՜յն թիմը։

Արմեն Աջամողլյան, Վաճառքի մասնագետ Manana Tea ընկերությունում

Կապ հաստատել

Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ այս ձևաչափով։ Մշտապես պատրաստ ենք լսել Ձեզ և արագ արձագանքել Ձեր հաղորդագրություններին և հարցումներին։
Ուղարկել