Մեր ընկերությունը վեբ և բջջային ծրագրավորման փորձառու ընկերություն է և մենք հպարտ ենք գերազանց, լավ տեղեկացված տեխնիկական որոշումներով ձեր արտադրանքը կյանքի կոչելու մեր կարողությամբ։ Մենք օգտագործում ենք զանազան տեխնոլոգիաներ տարբեր ծրագրեր մշակելու համար։ Մեր խմբի անդամները ձևավորում և կառուցում են վեբ-կայքեր և բջջային հավելվածներ, որոնք ժամանակակից են, օպտիմիզացված որոնման համակարգով և օգտագործման համար նախատեսված։
Մենք կարող ենք մշակել IOS հավելվածներ՝ ձեզ հետաքրքրող սարքավորումների համար։ Մեր փորձառու IOS ծրագրավորողները կարող են շատ ֆունկցիոնալություն ավելացնել ձեր արտադրանքին։
Android ծրագրավորում
Վստահեցնում ենք, որ կարող ենք տրամադրել ծառայություններ, հասնել հիանալի արդյունքների և գերազանցել ձեր սպասելիքները, քանի որ ունենք պրոֆեսիոնալ Android ծրագրավորողներ։
API ինտեգրացիաներ
Շատ դեպքերում IOS և Android ծրագրավորողները ստիպված են կցել իրենց հավելվածները պրոյեկտի սերվերային հատվածին համոզվելու՝ այն սինխրոնիզացված է թե ոչ։ Մեր Backend ծրագրավորողները API-ներ ստեղծելու մեծ փորձ ունեն։ Մենք կօգտագործենք ցանկացած ծառայություն, որը տրամադրում է API՝ խնդիրը լուծելու նպատակով։
Բովանդակության կառավարման համակարգ (CMS)
Որպես Բովանդակության կառավարման համակարգ մասնավորապես օգտագործում ենք WordPress, ինչպես նաև կարող ենք CMS ստեղծել 0-ից՝ framework-ներ օգտագործելով։
Տվյալների բազայի կառուցվածքը
Տվյալների բազան տվյալների կազմակերպված հավաքածուն է։ Սա կարևոր դեր է խաղում կայքի Backend հատվածի տրամաբանական կառուցվածք ունենալու հարցում։
Վեբ-կայքի դիզայնը
Վեբ-կայքի մշակման համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ վեբ-դիզայներներ։ Եթե կայքի դիզայնը լավ է պատրաստված, ուրեմն անշուշտ այդ կայքը որոնման համակարգում գերիշխող դիրք կունենա։ Մեր մասնագետները պատրաստակամ են ջանք չխնայել, որպեսզի մատուցեն հիանալի կառուցվածք ունեցող արտադրանք։
ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ (SEO)
Հաճախորդների համար շատ կարևոր է հեշտորեն գտնել Ձեր բիզնեսը համացանցում։ Օգտագործելով որոնման համակարգի օպտիմալացում, մենք կարող ենք արագորեն բարձրացնել ձեր բիզնեսի տեսանելիությունը նույնիսկ շատ մրցակիցներ ունենալու դեպքում։
Ծրագրային լուծումներ
Ոլորտները, որոնցում մենք մասնագիտացված ենք, ընդլայնվում են սկսած միաէջ կայքերից մինչև անգամ բազմահարթակ ծրագրերի ստեղծում։
ՄԻԱԷՋ ՎԵԲ-ԿԱՅՔԵՐ
Եթե ցանկանում եք ունենալ միաէջ արագ ներբեռնվող վեբ-կայք, ապա մենք կարող ենք օգնել Ձեզ։ Մենք կարող ենք ստեղծել այն CMS կիրառելով, կամ անհատական հավելվածով։
ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Մենք ունենք բջջային ծրագրավորման մասնագետներ, ովքեր կարող են ստեղծել ցանկացած տեսակի IOS/Android հավելված՝ անկախ բարդությունից։
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Մենք փորձառու ենք Էլեկտրոնային առևտրի հավելվածներ մշակելու գործում՝ կիրառելով Magento և WooCommerce շրջանակներ, կամ պարզապես 0-ից սկսելով։
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ
Եթե ցանկանում եք դուրս գալ կաղապարներից, մենք կարող ենք ստեղծել ցանկացած հավելված՝ օգտագործելով առանձին կամ շրջանակներ, ինչպես Laravel-ը և Yii-ն։
API ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Անհրաժեշտ է ներկայացնել տվյալները Ձեր առկա հավելվածի՞ց։ Մենք կարող ենք ստեղծել ցանկացած տեսակի API, որը կհամապատասխանի Ձեր պահանջներին։
ԲԼՈԳՆԵՐ ԵՎ ՖՈՐՈՒՄՆԵՐ
Ամենատարածված ասպեկտները վեբում, որոնք առանց համացանցի չեին կարող գոյություն ունենալ, բլոգները և ֆորումներն են։ Երկուսի դեպքում էլ կաորղ ենք ստեղծել։
Կապ հաստատել
Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ այս ձևաչափով։ Մշտապես պատրաստ ենք լսել Ձեզ և արագ արձագանքել Ձեր հաղորդագրություններին և հարցումներին։